National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2021
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը
1 / 1

Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության` Կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: Նշենք, որ հարցապնդումը վերաբերում է արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը, պատերազմի հետեւանքների հաղթահարմանը, օժանդակության ծրագրերի իրականացմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում ԱՀ կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից իրականացվել է սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմմանն ուղղված 20-ից ավելի միջոցառում, որի համար հատկացվել է 156 մլրդ դրամ:

Նշվել է, որ աջակցության ծրագրերի շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ինչպես նաեւ կապի ծառայությունների ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020 եւ 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է շուրջ 9.8 մլրդ դրամ: ԱՀ-ի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների եւ նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության եւ առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2020 եւ 2021 թվականների ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 մլրդ դրամ բյուջետային վարկ:

Հարցապնդման ամբողջական պատասխանը` այստեղ:  
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am